Վստահ ասում եմ` ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն ու դա պետք է ոչ թե պատերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար:
Եթե նույնիսկ համոզվածություն լինի, որ առաջիկա 5 տարում պատերազմ չի լինելու, նույնիսկ այդ պարագայում պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը վնասելու է երկրի պաշտպանողականությանը:
Իշխանությունը զոհաբերում է պետական անվտանգությունը հանուն սեփական իշխանության երկարաձգման:
Այս որակի և տեսակի իշխանությունը, որը ազգային շահերը մեկ անգամ չէ, որ սակարկման է հանել, շարունակում է իր քաղաքական գիծը` ստորադասելով երկրի առաջնահերթությունները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0F33qXcypNRqTswujsjnkZ9qiP9nCsNZw7qqFpENehFtHbPqc9HMBRufEtBQXTmPZl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



