Ծառայությունը 1,5 տարի դարձնելու հետ կապված կան բազմաթիվ մասնագիտական վերլուծություններ, թե ինչի կարող է այդ նիկոլական նոու-հաուն հանգեցնել՝ բանակայինների թվի կրճատումից մինչև զինվորականության մասնագիտական որակների անկում մի դեպքում,երբ հայտնի է, թե ինչպես է զինվում Ադրբեջանը, և թե ինչ ծրագրեր են մշակել թուրքերը:
Հարցը, սակայն, տվյալ դեպքում այլ է՝ ինչո՞ւ է Նիկոլը որոշել գործն այսպես ասած առաջ գցել, ով է նրան ստիպել, թե՞ բացառապես նրա մտքի թռիչքի արդյունքի հետ գործ ունենք:
Այն, որ բանակի ոչնչացման գաղտնի ծրագիր է իրականացվում, քչերն են կասկածում. Իլհամը դրել է զինաթափման հարց, Նիկոլը դա կատարում է: Ինչ վերաբերում է գործը հենց ձմեռվա կեսին գլուխ բերելու ջանքերին, ապա դրանք կարող են պայմանավորված լինել նախևառաջ պոպուլիստական մղումներով. Նիկոլը հանրային որոշ շերտերի ուզում է ավելի շուտ ուրախացնել, որպեսզի 2026-ի ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու հնարավորություն ունենա. կարծում է, թե հանրությունն իր որոշումը կընդունի որպես ամանորյա նվեր, ուստի որպես շնորհակալություն էլ ՔՊ-ին ձայն կտա:
Նիկոլը չի հասկաում, որ եթե նույնիսկ ծառայությունն առհասաակ վերացնի, վերընտրվելու շանսեր շատ քիչ ունի, եթե, իհարկե,գործը կեղծիքների ու բռնաճնշումների ուժով գլուխ չբերի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4770
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



