Լրագրողների հետ ճեպազրույցում «Շիշ Բռնողը» հայտարարել է, որ ցանկություն չունի՝ ՔՊ-ի նախընտրական ցուցակում լինելու այլևս, Փաշինյանի հետ էլ չի հանդիպելու. նպատակահարմար չի համարում, քանի որ ՔՊ վարչությունը երկրորդ անգամ է մերժել իրեն՝ ընդգրկվելու ՔՊ ցուցակում: Հայկոն նաև շեշտել է, որ Նիկոլին 2007-ից ի վեր աջակցել է՝ այդպիսով է՛լ ավելի ծանրացնելով նրա բարոյական պատասխանատվության բեռը:

Հայկոն իրականում զոհ է՝ Սիմոնյան Ալենի զոհն է. վերջինիս դուր չի եկել մարդկանց խաղամոլությունից հետ պահելուն միտված այն քայլերը, որոնք հատկապես վերջին շրջանում ակտիվորեն Հայկոն կատարում էր, ինչի պատճառով է, որ նրան դուրս են թողել հաջորդ խորհդրանում հայտնվելու հնարավորությունից:

Հայկոյի օրինակը բավական ուսուցողական է այսօր Նիկոլի համար ոռ ճղող, սեփական պատվի ու արժանապատվության գնով նրան «սապոնվող» ՔՊ-ականների համար. թող ոչ ոք չկասկածի, որ հարկ եղած դեպքում Նիկոլը նրանց վրայով հանգիստ կանցնի ու ախ էլ չի անի: Ավելին՝ այդ մարդկանց վիճակը բարդ է նաև այն իմաստով, որ հայտնի չէ, թե իշխանափոխությունից հետո է ինչ է լինելու, կկարողանան, արդյոք տեղ գտնել Նիկոլի թռչող ինքնաթիռում, թե կհայտնվեն ժողվորդի գրկում՝ դրանից բխող ծանրագույն հետևանքներով:

Մի ողջ Հայաստան վարի տված, սեփական ազգին դավաճանած ու թուրքի տակ մտած արարածի «չվանին ցախ դնել չի լինի», և այս ճշմարտությունը պետք է բոլոր ՔՊ-ականների համար պարզ լինի՝ անկախ սեռից ու տարիքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել