Ուկրաինայի խնդրով Թուրքիայի նախագահի հետ շփումների շուրջ պայմանավորվածություն դեռ չկա, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «հարգված է թե՛ Կիևում և թե՛ Մոսկվայում և կարող է նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը»։
«Նախագահների միջև հեռախոսազրույցի պայմանավորվածություն թեև չկա, բայցևայնպես անհրաժեշտության դեպքում արագ հեռախոսազրույց կազմակերպելը Պուտինի և Էրդողանի համար խնդիր չի լինի»,- նշել է Կրեմլի խոսնակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



