Մուրազի Բորիկին հյուրընկալված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, անդրադառնալով իմպիչմենտի թեմային, հայտարարել է, թե դժվար է լինելու հանրությանը համոզել Նիկոլին իմպիչմենտի ենթարկելու նպատակով փողոցային պայքարի դուրս գալ մի դեպքում, երբ ամիսներ հետո քաղաքացիները հնարավորություն են ունենալու՝ ընտրությունների միջոցով խնդիրը լուծելու:

Իրականում Նիկոլին իմպիչմենտի ենթարկելու ամբողջ իմաստը նրան առանց համապետական ընտրությունների անցկացման հեռացնելն է. եթե Նիկոլը հասավ ընտրություններին, ապա նրան ոչինչ չի խանգարելու թվանկարչությամբ զբաղվել ու վերարտադրվել՝ նկատի ունենալով հատկապես այն փաստը, որ ողջ արևմտաթուրքական ճակատը նրա թիկունքին է կանգնելու. այտեղ իրականցնելու ծրագրեր ունեն, իսկ այդ ծրագրերի հաջող իրականացման միակ գարանտը կարող է լինելՆիկոլը: Հետևաբար՝ ընդդիմության ջանքերը պետք է ուղղվեն մի ուղղությամբ՝ հանրությանը բացատրելու, որ իմպիչմենտի համար փողոցային պայքարն այն օպտիմալ տարբերակն է, որը կարող է երաշխավորել 100%-անոց արդյունք: Այսինքն՝ եթե կա իրական ցանկություն՝ Նիկոլից ազատվելու, այլ ոչ թե նրա հետ պայմանավորվելու, ապա նույն «Հայաստռան» դաշինքի պատգամավորներն ու նրանց ոչ բարով պրոպագանդիստ Մուրազի Բորիկը պետք է ոչ թե փնովեն Սերժ Սարգսյանին, այլ անկեղծորեն «կպնեն» գործին՝ րոպե առաջ Նիկոլի հարցերը լուծելու:

Բայց մեծ հարց է՝ կոնկրետ Բորիկը շահագրգռվա՞ծ է Նիկոլի հեռացմամբ, թե՞ ոչ՝ նկատի ունենալով այն միլիոնները, որ նա վաստակում է՝ «վոինի» պատվերով Նիկոլին իբր ընդդիմախոսելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել