Հարց է առաջանում՝ իսկ խաղաղությունը միայն զոհերի քանակով կամ դանց բացակայությա՞մբ է չափվում ու սահմանվում: Խաղաղությունը միջազգային հարաբերություններում սահմանվում է ոչ թե միայն կրակոցների դադարով, այլև պայմանագրային, իրավական և ինստիտուցիոնալ երաշխիքներով։Եթե կրակոց չկա, բայց կա մշտական սպառնալիք, ռազմատենչ հռետորաբանություն և տարածքային պահանջներ, որոնյք չեն դադարում հնչել, ապա այդ իրավիճակը խաղաղություն անվանելն առնվազը մազոխիզմ է։
Ւ տարբերություն «Ասկյար Հրաչիկի», որ շտապել է արձանագրել գոյություն չունեցող փաստը, ՔՊ-ական Հակոբյան Վաղոն,օրինակ, շատ ավելի իմաստուն էր գտնվել՝ հարցազրույցներից մեկում ընդունելով, որ խաղաղության ճանապարհը բավականին բարդ, կնճռոտ, միգուցե նաև ցավոտ է:
Հետևություն՝ Հրաչիկի պնդումը, թե զոհերի բացակայությունը փաստում է արդեն իսկ հաստատված խաղաղության մասին, խիստ մակերեսային և մոլորեցնող թեզ է. այսօր Հայաստանը չունի խաղաղության ոչ մի երաշխիք, այլ կա միայն փխրուն իրավիճակ, որ կարող է պարզապես պայթել՝պայմանավորված նախևառաջ ռեգիոնալ վտանգավոր զարգացումներով ու աշխարհում ընթացող անհանգիստ պրոցեսներով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4701
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



