Ո՞վ լինի Սարիկի փոխարեն, որ կյանքից գոհ չլինի. չլիներ ՀՀ քաղաքացի, Պուպուլիկը 1000 տարի Սարիկի տեղն իմանալո՞ւ էր, 1000 տարի ՀԷՑ-ի դռները նրա առաջ բացելո՞ւ էր, հարստացնելո՞ւ էր, ո՞վ էր Սարիկին ավագանի շինելու: Ավելին՝ Սարիկին ազգուրացության համար է Նիկոլն առաջ քաշել՝ փորձելով Գյումրիում համակիրներ ձեռք բերել:
Ինչ վերաբերում է Սարիկի մյուս հայտարարություններին, ապա արձանագրենք, որ նա դասական մանիպուլյացիայի է դիմել․ հասարակության ներսում բազմազան կարծիքները փորձ է արել ներկայացնել որպես դավաճանություն։ Իրականում խաղաղության վերաբերյալ մտահոգությունները բխում են ոչ թե օտար ազդեցությունից, այլ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և պատմական փորձի գիտակցումից։ Ի տարբերություն սարիկների նորմալ մարդիկ տեղյակ են ասենք Ջարդի ձորի մասին, որն իր անունը ստացել է թուրքերի մասսայական ոճրագործության պատճառով. ձորը պատմականորեն դարձել է հիշատակի վայր, քանի որ այստեղ 1920թ․ քեմալական թուրքերը իրականացրել են հայերի զանգվածային կոտորածներ:
Այո, Հայաստանը չի կարող փոխել իր աշխարհագրական դիրքը, բայց սա չի նշանակում, որ պետք է անտեսել հարևանների ագրեսիվ քաղաքականությունը մի դեպքում,երբ Ադրբեջանը և Թուրքիան տարիներ շարունակ վարել են բացահայտ թշնամական քաղաքականություն ու հիմա էլ վարում են։
Այսպիսով՝ Սարիկն ընդամեը զբաղվել է նիկոլական քարոզչությամբ, որ «Պուպուլիկը» գոհ լինի ու պաշտոնազուրկ չանի, որ «կռանտը» չփակվի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4699
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



