ՔՊ-ական Մինասյան Լիլոն ընդդիմությանը մեղադրել է «մարդկանց էշի տեղ դնելու» համար ու երդվել, որ որևէ ՔՊ-ական չի միանալու իմպիչենտին՝ միաժամանակ մանրամասնելով, թե ինչպիսի դժոխքի միջով են անցել հետպատերազմյան տարիներին, որքան շատ սպառնալիքներ են ստացել, սակայն Նիկոլին հավատարիմ են մնացել:

Լիլոյի ձայնը, իհարկե, բավական ինքնավստահ է հնչում: Նրանից բացի որոշ ՔՊ-ականներ էլ շուտով կշտապեն իրենց հավատարմության երդումը տալ Նիկոլին, պնդել՝ պատարստ են նրա հետ գնալ անգամ ի մահ և այլն ,սակայն եթե իսկապես վտանգ զգան, որ Նիկոլը կարող է գահընկեց արվել, ուղիներ են փնտրելու՝ ընդդիմության հետ լեզու գտնելու: Ասվածի ամենավառ ապացույցը ընդդիմադիր շարժումների ժամանակ մի շարք ՔՊ-ականների պահվածքն էր, երբ տարբեր կերպ ոմանք կապ էին հաստատում ընդդիմության հետ ու պատրաստակամություն հայտնում՝ ճիշտ պահին Նկոլին «քցելու»:

Ի՞նչ են անելու լիլոնենը, եթե փողոցը ոտքի կանգնի ու Նիկոլի բանը բուրդ լինի, նրա հետ գնալու են ԱԱԾ պադվա՞լ, թե՞ փորձելու են փրկել սեփական անձերը՝ ստանալով գույքի ու կյանքի երաշխիքներ: Չեն կարող չհասկանալ, որ եթե մինչև վերջ մնալու են Նիկոլի կողքին, ապա նրա հետ համահավասար կերպով կիսելու են երկրի կործանման պատասխանատվությունը՝ Աննայի հետ միասին դատվելով: Եվ ինչո՞ւ պետք է նրանք գնան ինքնազոհողության, երբ միակ պատճառը փողն է, որ դեռ Նիկոլի կողքին են:

Այնպես որ՝ լիլոները թող շատ ինքնավստահ չլինեն. կյանքը լի է անակնկալներով…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել