Դատարանը Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիին և նրա նախկին անվտանգության պետ Ջանաշիային պարտավորեցրել է պետական գանձարանին վճարել ավելի քան 3 միլիոն դոլար՝ նրա նախագահության ընթացքում կատարված հափշտակության համար, հաղորդում է InterPressNews-ը:
Մասնավորապես, դատավորի որոշմամբ Միխեիլ Սաակաշվիլիին և Թեյմուրազ Ջանաշիային միասին պարտավորեցրել են պետական բյուջե վճարել ընդհանուր առմամբ 8,392,827 լարի։ Բացի այդ, դատավորի որոշմամբ Միխեիլ Սաակաշվիլիին լրացուցիչ պարտավորեցրել են վճարել 631,540 լարի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



