Բայց հարց է առաջանում՝ արժե՞ թուրքերին հավատալ, թե՞ նրանք ընդամենը փորձել են Նիկոլի փիառն անել՝ նիկոլական «խաղաղության օրակարգի» տրամաբանությունից բխող շինծու հայտարարություններով հանդես գալով ու փորձելով միջազգային հանրության մոտ կոնստրուկտիվ գործընկերոջ տպավորություն թողնել:
Թուրքերի գերխնդիրը 2026-ին Նիկոլի վերարատադրությունն է. նրա հետ են կապված բոլոր հույսերը՝ 3-րդ հանրապետութունը թաղելու ու փոխարենը «Արևմտյան Ադրբեջան» կառուցելու. հասկանում են՝ Հայաստանի հնարավորություններն ավարտված չեն, ուստի եթե ՔՊ-ն չվերարտադրվի, ապա Երևանը կարող է վերագտնել սեփական «ես»-ն ու ինչ-որ պահի տարածաշրջանի պատկերն այնպես վերափոխել, որ ոչ չի էլ պատկերացնի: Հետևաբար՝ պետք է հայ հանրության մոտ ստեղծել խաղաղ ապրելու թուրքական մտայնության վերաբերյալ թյուր տպավորություն, որպեսզի պատերազմից հոգնած ու հալածված հայաստանցիներն ավելի հեշտորեն տրվեն նիկոլական խաբեություններին: Նրանք պետք է թուրքերի մեջ տեսեն ոչ թե արնախում ոճրագործների, որոնց ռազմավարական նպատակը Հայաստանի ոչնչացումն է, այլ խաղաղություն տենչացողների, որպեսզի երբ Նիկոլը ընտրություններում հայտարարի՝ մտադիր է խաղաղություն ու բարեկեցություն կառուցել, մադիկ լսեն ու հավատան, հավատան ու ձայն տան:
Չխաբնվենք ու հիշենք Զոհրապի դառը ճակատագիրը, որը սպառնում է նաև մեզ, եթե կորցնենք զգոնությունը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4649
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



