168.am-ը գրում է․
Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) մատակարարելով՝ արևմտյան կառավարությունները դառնում են ժամանակակից բանդերականների հանցագործությունների մեղսակից։ Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Դիվանագետը նաև նշել է, որ Եվոպան է կրում հակամարտության համար ամբողջ պատասխանատվությունը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը պարզաբանել է, որ Ուկրաինային ԱԹՍ մատակարարող «անօդաչու թռչող սարքերի կոալիցիայի» մաս կազմող 20 երկրները պետք է առերեսվեն Ուկրաինայի զինված ուժերի կողմից կատարվող ամենօրյա հանցագործությունների անհերքելի փաստերի հետ։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/09/19/2280929.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



