168.am-ը գրում է․

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը սեպտեմբերի 17-ին ստորագրել են ռազմավարական պաշտպանության համաձայնագիր պետություններից որևէ մեկի վրա հարձակման դեպքում փոխադարձ օգնության վերաբերյալ:

Համաձայն Պակիստանի արտաքին գործերի նախարարության և պետական Saudi Press լրատվական գործակալության տարածած հայտարարությունների՝ համաձայնագրում նշվում է, որ «երկրներից որևէ մեկի դեմ ցանկացած ագրեսիա կհամարվի ագրեսիա երկուսի դեմ»։

«Այս համաձայնագիրը … նպատակ ունի զարգացնել երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության ասպեկտները և ամրապնդել ցանկացած ագրեսիայի համատեղ զսպումը», – ասվում է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել