Շարունակելով «ռեկլամել» յուր կրթարշավը՝ Աննան յուրատեսակ ինքնախոստովանությունէ կատարել՝ հայտարարելով. «Պետք է խոստովանեմ, որ եթե չլիներ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը,
ես երբեք ժամանակ չէի տրամադրի ինձ, չէի լրացնի այն բացը, որ միշտ զգացել եմ։ Վաղ ամուսնություն,երեխաներ, ամուսին, ամուսնու շատ կարեւոր ճանապարհ՝ լի հազարումի բարդություններով. այս ամենը թույլ չեն տվել ինձ զբաղվել ինձ համար այնքան հաճելի զբաղմունքով՝ կրթվելով…»։

Սա ոչ այլ ինչ է, քան խոստովանություն այն մասին, որ իշխանության վրա հսկայական ազդեցություն ունեցող մարդը տարիներ ի վեր եղել է տգետ կամ առնվազը թերուս: Այսինքն՝ Նիկոլին կառավարող էակի գլխում մի «կոպեկի» խելք չի եղել: Թերևս հենց սրանով էլ կարելի
է բացատրել այն աղետները, որոնք թափվեցին մեր գլխին՝ սկսած այն օրվանից, երբ Աննան Շուշի հրավիրեց Մեհրիբանին՝ առաջացնելով բոլորի ցասումը: Հետո՝ պատերազմ, աղետ և այն
ամենը, ինչի մասին բոլորը գիտեն:

Ցավն այն է, սակայն, որ Աննան էլի նույն տգետն է մնացել ոչ միայնայն պատճառով, որ նրա կրթարշավն ինքնին տխմարություններ տարածելու համար է բստրվել, այլև այն, որ այս կինը բնությունից չունի բավարար մտավոր կարողություններ՝ ասենք կարդացածն ընկալելու կամ ճիշտ հետևություններ անելու: Իսկ ամենամեծ ողբերգությունն այն է, որ այս կարգի մեկը շարունակում է ստվերից երկիր կառավարել՝ այն թուրքի բերան տանելով ու «վոինի» շնորհիվ իրեն ապահով զգալով.գիտի՝ ԱԺ-ում մեջք ունի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել