Ինչպես հայտնի է, Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը: Մեկնաբանելով որոշումը՝ ՔՊ-ական «Պսիխը» չի էլ թաքցրել, թե ինչ իրական նպատակ է հետապնդում Նիկոլը. բաց տեքստով ասել է, որ նպատակ ունեն՝ կնիքները համապատասխանեցնելու սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը:

Այսպիսով՝ Թորոսյան Արսենը խոստովանել է, որ Արարատի պատկերը հեռացրել են բացառապես թուրքական օրակարգի սպասարկման պատճառով: Քըլըչի գալուստն են, ըստ երևութին, այդկերպ ողջունել, որ «Լամա Ռուբոյի» հետ հարաբերվելիս Ռուբինյան Ռուբիկը ցավ չզգա:

Սա հերթական հարվածն է՝ ոչ միան մեր հայկական ինքնությանը, այլև 3-րդ հոնրապետության ողնաշարին, որ փաստում է մի պարզ բան՝ ՔՊ-ական իշխանությունը թուրքական օկուպացիոն ռեժիմ է, որի բուն առաքելությունը Հայաստանի հայազերծումն է ու «Հայաստան» բառի իմաստազրկումը:

Տեսնենք՝ երբ է հերթը հասնում ՀՀ գերբին ու մնացյալին: Չնայած արդեն պարզ է. նոր Սահմանադրությամբ այդ հարցն էլ կլուծեն ու կուղարկեն Անկարա, որ Էրդողանը հիանա ու Նիկոլի գլուխը շոյի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել