Խնդրին ԱԺ-ում անդրադարձել է ադրբեջանական դիվանագիտության հաղթանակի իրական հեղինակ Նիկոլն ու այդ նախաձեռնությունը կոչել «սուբյեկտիվ իրականություն»: Ըստ Նիկոլի՝ Ադբեջանի ներքին գործն է այն, թե ինչն ինչպես է անվանում. Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում՝ այն ենթակառուցվածքներից, որը պետք է միանա, օրինակ, TRIPP-ին, անվանել ցանկացած անունով և ցանկացած մարդու անունով։
Իրականում ոչ մի սուբյեկտիվիզմ այստեղ չկա, իսկ Նիկոլը երևի տեղյակ չէ, որ Արդբջենը «Զանգեզուրի միջանցքը» մտադիր է անվանել Իլհամի անունով ամբողջությամբ, այլ ոչ թե միայն այն հատվածը,որն անցնելու է Ադրբեջանով կամ Նախիջևանով: Ավելին՝ Իլհամի անունով այդ ուղին կոչելու բուն խորքային իմաստը հենց Հայաստանի տարածքով անցնելիք հատվածի անվանափոխությունն է, որպեսզի հետագայում հիմքեր ստեղծվեն՝ Սյունիքի այդ հատվածը սեփականելու: Թուքերը սիրում են խնդիրների աստիճանական լուծման ճանապարհը՝ հատկապես հաշվի առնելով Նիկոլի գերկարևոր գործոնը, որի առողջության ու հաջողության համար, ի դեպ, հակապես Թուրքիայում են ժրաջանորեն աղոթում:
Ինչ վերաբերում է այն թղթերին, որոնք Նիկոլը թափահարել է ԱԺ ամբիոնից, ապա դրանք հիմա են ամենահաղթ թվում. վաղը, երբ կփոխվի իրավիճակն աշխարհում, դրանք կարող են արժանանալ այն նույն ճակատագրին, ինչ՝ նոյմեբերի 9-ի հայտնի փաստաթուղթը: Արդյունքում մնալու է Իլհամի անվան «Զանգեզուրի միջանցքը», որի պատկանելիությունն անպայմանորեն կասկածի տակ է դրվելու Թուքիայի կողմից:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4603
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



