Տարբեր լրատվամիջոցներ հրասպարակել են Հակոբյան Աննայի ու նրա թրքուհի քույրիկների համատեղ լուսանկարները. դրանցում Աննան մե՛կ Մեհրիբանի հետ է տարբեր պոզաներով, մե՛կ Մեհրիբանն ու Էրդողանի կնիկ Էմինեն են Աննայի հետ հավերժանում սատանայի անիվի ֆոնին Չինաստանում: Հետաքրքիր է, որ լուսանկարներից մեկում Աննան ու Մեհրիբանը բռնել են միևնույն ոճի հովհարներ, որ թերևս խորհրդանշում է նրանց միակամ լինելը:

Սա սարսափելի ողբերգություն է. մինչ բազմաթիվ հայորդիներ Բաքվում գերութան մեջ են, մինչ Իլհամը, նրանց գլխին սարքելով, ծրագրում է հավերժ գերության մեջ պահել ու բանտում սպանել, Աննան Արցախի անկախության օրվա նախօրեին, փաստորեն, իր թրքուհի քույրիկների հետ է նկարվել՝ հստակ մեսիջ հղելով: Նա ուղղակի թքել է հայ ժողորդի վրա՝ թշնամու հետ միաբանվելով:

Ի դեպ՝ Աննայի այս լուսանկարները շատ վատ արձագանք են ստացել նաև Սփյուքում. մասնավորապես՝ Լիբանանի հայ համայքն էր ուղերձ հղել՝ դատապարտելով հայ ժողովրդի դահիճների հետ Աննայի միաբանվելը:

Նիկոլի կնկա ու թշնամիների համատեղ լուսանկարներն իրականում ոչ մի նոր բան չեն բացահայտում, ուղղակի իրավիճակն առավել պատկերավոր են ներկայացնում՝ երկակի մեկնաբանությունների տեղիք չթողնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել