Բավական թարմ տեսք ստացած ՔՊ-ական Լուլուն մեկնաբանել է Նիկոլի սկանդալային հայտարարությունն այն մասին, որ Կառավարությունն անձամբ ինքն է: «Իսկ մի՞թե դա ճշմարտություն չէ»,-զարմացած հարցրել է լրագրողին Լուլուն ու հավելել՝ սա ոչ թե բռնապետության, այլ նորմալ աշխատելաոճի ու աշխատանքի մասին է:
Լուլուն, իհարկե, չէր կարող այլ բան ասել ու իրերը կոչել իրենց անուններով. Լուլուի վրա այնքան կոմպրոմատ ունի Նիկոլը, որ եթե ՔՊ-ականն իրեն ճիշտ չպահի, ապա կարող է հանրայնացվեն սեքսուալ բովանակդության տեսագրություները: Դրանից հետո, Լուլուն շատ լավ գիտի, ինքը չի կարողանալու դուրս գալ մարդամեջ: Ավելին՝ ոչ միայն Լուլուին, այլև բազմաթիվ այլ ՔՊ-ականների Նիկոլն իր շուրջը հենց կոմպրոմատների ուժով է պահում, և դա բնավ նորություն չէ վաղուց:

Մյուս կողմից՝ Լուլուի կատարած հարցադրումը նորմալ է. իսկապես Նիկոլն այսօր Հայաստանում դարձել է ամեն ինչ՝ նախարար էլ, վարչության պետ էլ տո պետի «շոֆեռ» էլ: Նա իրենով փոխարինել է բոլորին՝ ստեղծելով մի այնպիսի միջավայր, որը հատուկ է բացառապես իրական բռնապետութուններին: Ուղղակի եթե այլ երկրներում բռնապետները գանակոծվում են Արևմուտքի կողմից, ապա մեր դեպքում Նիկոլին միայն գովում են ու արդարացնում՝ ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից. նրանց Հայաստան ու հայ ժողովո՞ւրդ է պետք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել