Պարզվում է՝ մինչ եվրոպացի տուրիստներն անարգել կերպով ոտնատակ են տալիս Հայաստանի առաջանգիծը, զբոսնելով հասնում մարտական հենակետ ու առիթ դառնում, որպեսզի տեսախցիկն արձանագրի հայ զինվորներից մեկի անթույլատրելի պահվածքը, այս ամենի համար քազմաքաղաքական պատասխանատվություն կրող Պապիկյան Սուրիկն օպերա դիտելու է գնացել. ՔՊ-ական Դավոյան Արփոյի հետ միասին Ստեփանավանում, «Արենա Լոռի» միջազգային փառատոնի շրջանակում ներկա է գտնվել «Անուշ» օպերայի բեմադրությանը։ Դիտել է ու մի գրառում արել՝ վստահոթյուն հայտնելով՝ մշակութային նման միջոցառումներն իրենց կյանքում կարևոր են, և նման նախաձեռնությունները ոչ միայն հարստացնում են իրենց առօրյան, այլև միավորում մարդկանց:

Փաստորեն՝ Սուրիկը սեփական առօրյան հարստացնելու խնդիր ունի մի երկրում, որի անվտանգությունը հավասարեցված է զրոյի, որտեղ բանակի վիճակն իսկապես աղետալի է, որտեղ եվրոպացի կամայական զբոսաշրջիկ կարողանում է հասնել մարտական հենակետ ու լուսանկարել եղած-չեղածը: Պարզ է, չէ՞, որ այդ եվրոպացին կարող է ուղղակի եվրոպացու քողի տակ ծպտված թուրք լինել կամ ուղղակի կատարել հետախուզական գործողություններ ու լրտեսել:

Բարձր մշակույթը՝ ուր, Սուրկը՝ ուր… Ինչքան «Դըմփ-դըմփ-հուն» է երգարվեստ, այնքան էլ Սուրիկը՝ օպերայի սիրահար: Բայց դե գործի բերումով պետք է, չէ՞, սեփական անձին չեղած հատկանիշներ վերագրել, ու եթե հարկ է անգամ որպես օպերային արվեստի մեծ երկրպագու այն ներկայացնել՝ բարձրաշխարհիկ մեկը թվալու համար:

Օպերա թամաշա անելու փոխարեն կարելի է բանակ կառուցել: Չնայած պետք է խոստովանել, որ եթե Սուրիկն ի ծնե մեծ զորավար էլ լիներ, Նիկոլի ձեռքի տակ չէր կարողանալու ինքնադրսևորվել. «Թրամփի ուղին» է Նիկոլի համար Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիք դարձել, ուստի է՛լ ինչ բանակ, շուտով անգամ ֆինասնավորումն են կրճատելու, որ Սուրիկն ունենա հնարավորինս ազատ ժամանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել