Իսրայելի ողջ տարածքում հիմնական ճանապարհները փակ են բողոքի ակցիաների պատճառով, որոնք կազմակերպվել են պատանդներին ազատելու և Գազայում պատերազմը դադարեցնելու պահանջով, հայտնում է The Times of Israel-ը։

Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Իսրայելի գլխավոր մայրուղիները և հավաքվել են նաև նախարարների տների մոտ։

Պատանդ Մատան Զանգաուկերի մայրը՝ Էյնավ Զանգաուկերը, ասում է, որ «առանց հստակ նպատակի» 690 օր տևած պատերազմից հետո պարզ է դարձել, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն «վախենում է մեկ բանից՝ հանրային ճնշումից»։

Նրա խոսքով՝ իր կառավարությունը «հարձակվել է գերությունից փրկվածների և պատանդների ընտանիքների վրա՝ փորձելով նրանց լռեցնել»։ «Մենք ունենք հիանալի երկիր, բայց չունենք կառավարություն», - ասել է նա՝ կոչ անելով հանրությանը միանալ բողոքի ցույցերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել