Օրեր առաջ «Trump Fact News»-ի կողմից տարածված այն տեղեկությունը, որ Հակոբյան Աննան 3,4 միլիոն դոլար է յուրացրել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար ստեղծված «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամից, շտապել է հերքել ֆրանսիական «France 24»-ը՝ պնդելով՝ գործ ունենք թրամփամետ ու ռուսամետ աղբյորների կողմից տարածվող կեղծ լուրի հետ:

Ֆրանսիական հեռուստաալիքը եզրակացրել է, որ հոդվածը Հայաստանի դեմ տեղեկատվական արշավի հերթական դրսևորումներից է՝ հիշեցնելով, որ վերջերս «Courrier France 24» կեղծ կայքը տեղեկատվություն էր տարածել, թե իբր Ֆրանսիան պատրաստվում է միջուկային թափոններ տեղափոխել Հայաստան:

Այս մասին առաջինը շտապել է հայտնել Նիկոլի ընտանեկան լրատվամիջոցը՝մաքրելու Հակոբյան Աննայի անունը:

Այն, որ Աննան միլիոններ է ուտում տարբեր եղանակներով, ոչ մի նորմալ մարդ չի կարող կասկածի տակ դնել: Աննային, սակայն, եկել է օգնության Նիկոլին հովանավորող բևեռը՝ մաքրելու իր հովանավորյալի անունը: Ի դեպ՝ վերջերս էլ Նիկոլի՝ դղյակ գնելու մասին տեղեկություններն էին հերքվել, որոնք, սակայն, հասցրել էին բավական մեծ աղմուկ բարձրացնել:

Սա խոսում է մի բանի մասին՝ հետնաբեմում լուրջ պայքար է գնում, որի կենտրոնում հայտնվել է Հակոբյան Աննան. նրանք, ովքեր ջանում են Հայաստանը դարձնել թրքահպատակ՝ առաջ տանելով թուրքական շահերը, ատամներով պահում են Աննային՝ պայքարելով ոչ թե օբյեկտիվ տեղեկատվության, այլ Նիկոլի իշխանության հարատևության համար՝փորձելով կասեցնել նրա հանրային վարկանիշի անկումը: Նարնց ոչ թե հետաքրքրում են Աննան կամ Նիկոլը, այլ այն ծրագիրը, որն իրականացնում են այս երկուսը՝ իրենց գլոբալիստ տերերի համար

Ինչ վերաբերում է Աննայի փողերին, ապա երանի կլիներ, եթե նա ընդամենը մի քանի միլիոն դոլարի խալտուրա արած լիներ. տիկինը միլիարդատեր է դարձել, իհարկե, ոչ թե իր կողմից ղեկավարվող այս կամ այն հիմնադրամի,այլ հիմնականում Մեհրիբանից ստացած փողերի հաշվին, ինչպես նաև այն թալանի, որ Նիկոլն է իրականացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել