Թևանյան Անդոն վերլուծել է Նիկոլի վերջին բարբաջանքներն ու հանգել այն եզրակացության, որ նա իրեն հավատացողներին էշի տեղ է դնում: «…Բոլորիս խնդիրը Հայաստանն անասնաֆերմայի վերածելու նրա քաղաքականության մերժումն է։ Նիկոլ Փաշինյանի մերժումը»,- իր գրառումն է եզրափակել Անդոն:

Ճիշտ է Անդոն. Նիկոլը մարդկանց լրիվ էշի տեղ է դնում՝ վատը որպես լավ, ճիշտը որպես սխալ մատուցելով: Բայց մի՞թե Անդոն կամ նրան կերկոխ անող «վոինը» Նիկոլից որևիցե բանով տարբերվում են՝ առնվազը մարդկանց էշի տեղ դնելու առումով: Նիկոլն իրեն հավատացողներին է էշի տեղ դնում, Անդոն՝ «վոինի» «կուտն ուտողներին»: Էշի տեղ դնել չէ, ի՞նչ է ,երբ ոչ մի գործնական քայլ անդոները չեն անում, իսկ նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բան անել, այնպես են դատապարտում ու ընդդիմախոսում, ասես իրենց իմպիչմենտի հարցն է քննարկվում: Ցանկացած նորմալ մարդու մոտ հարց է առաջանում՝ եթե Նիկոլի դեմ իսկապես կա պայքար, ապա ինչո՞ւ է նա, իրեն ապահով զգալով, շարունակում Հայաստանը հանձնել ու մարդկանց էշի տեղ դնել: Հետևություն՝ անդոները ոչ թե պայքարում, այլ պայքարի իմիտացիայով են զբաղվում՝ սպասելով ռուսների զանգին:

Սպասում են, թող սպասեն, բայց ժողովրդին ինչո՞ւ են էշի տեղ դնում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել