Աննան վերադարձել է արձակուրդից ու մի ստատուս երկնել այն մասին, թե որքան ընթերցասեր է և թե կյանքի որ էտապներում է հատկապես շատ ընթերցել: «…Կարդում էի, երբ ուսանող էի։ Կարդում էի, երբ հղի էի։ Կարդում էի, երբ նորածին ունեի, եւ երբ երեխաները արդեն մեծ էին։ Կարդում եմ, երբ լավ տրամադրություն ունեմ։ Կարդում եմ, երբ վատ տրամադրություն ունեմ։ Մի խոսքով՝ միշտ…»,-պատմել է Աննան ու է՛լ ավելի անկեղծացել՝ կյանքի միակ փուլը, երբ կարդացել է միայն հոդվածներ, եղել է 2008-2012 թվականներին:

Աննան, որ այս մասին գրել է Չինստանի ղեկավարի հեղինակած գրքի ընթերցանության պահը հավերժացնող լուսանկարի ֆոնին, փաստորեն, շատ կարդացած, քիչ ընկալած մարդկանց թվին է պատկանում կամ գուցե ընթերցելիս այնպիսի գրեքեր է ձեռքը վերցրել ողջ կյանքում,որ սխալ գաղափարներով է վարակվել ու դարձել մի այնպիսի արժեհամակարգի կրող, որ դժվար է հայկակական կամ նույնիսկ համամարդկային համարել. վատ գրքերը կարող են այնպես փչացնել մարդուն, ինչպես վատ ընկերները:

Առավել հավանական է, սակայն, առաջին տարբերակը, քանի որ ընդունակությունների հետ կապված դեռ երիտասարդ հասակում է խնդիրներ ունեցել: Ի գիտություն Աննայի՝ գիրք կարդալը մարդուն ոչինչ չի տալիս, եթե անհատն ընկալման հետ խնդիրներ ունի, իսկ որ իսլամ ընդունած ու Թուրքիա արտագաղթած Աշոտիկի մաման խնդիր ունի, փաստ է. չունենար, հայ ժողովրդին նոր խելք չէր սովորեցնի, ցեղասպանված ժողովրդի շրջանում սեփական մեղքը չխոստովանած ցեղասպանողի հանդեպ սեր ու հանդուրժողականություն չէր քարոզի, վերջապես Արցախը բունկերներում միլիարդների դիմաց չէր հանձնի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել