168.am-ը գրում է․

Ամերիկացի փաստաբան, Սամվել Կարապետյանի եւ սրբազանների գործով Հայաստան այցելած Ռոբերտ Ամստերդամն արձագանքել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վիրավորական գրառմանը։

«Երկխոսության խնդրանքին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է անպարկեշտ բառախաղով, որը ցույց է տալիս այն անպատժելիությունը, որով այս կառավարությունը կարծում է, թե գործում է»,- գրել է փաստաբանը՝ X–ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ամստերդամին Ротердамов կհակազդենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել