Սաքոյի հայտարարությունները հետաքրքիր երանգ են ձեռք բերում՝ կապված ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի վերջին հայտարարության ֆոնին, երբ ռուս բարձրաստիճան պաշտոնյան ողջունել էր Թրամփի ուղին՝ վստահեցնելով՝ այն ամբողջությամբ և միանգամայն համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության շահերին:
Իհարկե, Օվերչուկի հայտարարությունը պետք է առավելապես գնահատել որպես դիվանագիտական նրբանկատության դրսևորում, քանի որ դատելով առնվազը ռուսական տեղեկատվական դաշտում առկա արձագանքներից՝ Մոսկվան արդեն Հայաստանի ոչնչացումն է կանխատեսում՝ չթաքցնելով իր հիասթափությունը, բայց և այնպես ինքնին նմանատիպ հայտարարության գոյությունմ արդեն ինչ-որ բանի մասին խոսում է:
Սաքոն, ըստ էության, հայտարարել է, որ ռուսական ուժերը շուտով դուրս են գալու ՀՀ տարածքից, ինչը ենթադրում է ոչ միայն Իրանի հետ սահմանից ելք, այլև 102-րդ ռազմաբազայի դուրսբերում: Իսկ որ Նիկոլը դա անելու է, չի քննարկվում: Իսկ անելու է, քանի որ «Թրամփի ուղին» լծակ է դառնալու Արևմուտքի ձեռքին՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու: Թե որը կարող է լինել այստեղ Մոսկվայի շահը, որի մասին խոսել է Օվերչուկը, անհասկանլի է, եթե, իհարկե, նախապես առևտուր տեղի չի ունեցել Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև, ու «Թարմփի ուղու» դիմաց Մոսկվան մեկ այլ տեղում մեկ այլ բան չի ստացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



