Նախ՝ հարց է առաջանում՝ արցախցիների տունտարձի հարցը փակ համարող Արուսը Իլհամի մատնանշած 300000 ադրբեջանցիների Հայաստան գալու թեման է՞լ է փակ համարում, Ադրբեջանը հրաժարվե՞լ է իր ծրագերից, թե՞ ոչ, ապա՝ Արուսի՝ Արցախի մասին արած հայտարարությունից ստեղծվում է տպավորություն, թե այն հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունեցող ինչ-որ օտարի հող էր, այնտեղի բնիկներն էլ՝ ինչ-որ աֆրիկյան աբորիգենների ապօրինի սերունդ, որոնց պատճառով Հայաստանը կրակն էր ընկել՝ կրելով չգիտես ինչի համար մղված պայքարից բխած մեծ զրկանքներ:
Արուսի էլ, մյուս ՔՊ-ականների ու անձամբ Նիկոլի համար էլ, իհարկե, Արցախն օտարի հող է եղել, որտեղ ուղղակի իրավիճակի բերումով հայեր են ապրել, սրանց համար Արցախը երբեք որպես Հայաստան չի ընկալվել, քանի որ Հայկական հարցը փակված են համարել: Մինչդեռ Արցախի հարցը նախևառաջ Հայկակակն հարցի մի մասն է եղել ու է, որը, սակայն, Նիկոլի ձեռամբ զոհաբերվեց օտարների շահերին՝ հանուն իբր նիկոլահռչակ «իրական Հայաստանի»:
Բայց ամենամեծ ցավն այն է, որ արուսների այսօրինակ դավաճանական քաղաքականության պատճառով հարվածի տակ է հայտնվել հենց իրական՝ մոտ 30000 հազար քկմ-անոց Հայաստանը, որի մասին ևս մեկ անգամ փաստվեց Վաշինգտոնում, երբ Նիկոլը փաստացի հանձնեց Հայաստանի ամենակարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հատվածը ՆԱՏՕ-ին՝ դրանից բխելիք հետևանքներով: Հանձնեց, որ 2026-ին վերարտադրվի, հանձնեց, որ չդատվի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4491
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



