«Եթե կլինեն առանձին անհատներ, որոնք կկարծեն, որ իրենք ուզում են, կարող են վերադառնալ Ադրբեջան, բնականաբար, իրենք դա առանձին կերպով կարող են փորձել։ Բայց մենք իրատեսական չենք համարում ԼՂ-ի բնակիչների կոլեկտիվ վերադարձը Ադրբեջան, որովհետև չկան որևէ միջազգային մեխանիզմներ, երաշխիքներ։ Քանի դեռ մենք ենք իշխանության, ՀՀ-ն այդ նպատակը չի հետապնդելու»,- նշել է պատգամավորը և ընդգծել, որ այդ վերադարձը նույնիսկ եթե լինի հնարավոր, լինելու է բացառապես Ադրբեջանի Հանրապետության դրոշի ներքո, վերադառնալու են որպես Ադրբեջանի քաղաքացիներ։
«ՀՀ-ն առանց այն էլ իրեն չափից դուրս շատ հարվածի տակ է դրել ԼՂ-ի ողջ բանակցային գործընթացում, և դրա պատճառով է եղել նաև, որ մենք վերջում արդեն հասել ենք այն հանգրվանին, որ մեր սուվերեն տարածքն է հարձակման ենթարկվել։ Մենք այլևս ոչ մեզ էինք կարողանում պաշտպանել, ոչ էլ ԼՂ-ին»,- հավելել է Ջուլհակյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



