«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Վաշինգտոնում կատարվածը՝ այն որակելով որպես խաղաղության հետ իրական առնչություն չունեցող գոհաբանական նոր սպառնալիք: «…Սիրելի՛ հայրենակիցներ, մենք մերժում ենք նման գործելաոճը, անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները, վերահաստատում ենք, որ հնարավոր է դուրս գալ մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից, վերականգնել մեր ազգային արժանապատվությունն ու կերտել ամուր պետականություն: Այս ամենը հնարավոր է իրականացնել՝ բացառելով ազգային ողբերգության հեղինակ-Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը»,-եզրափակել է քաղաքական ուժն իր հայտարարությունը:

Իրականում «Հայաստան» դաշինքի հայտարարությունը պետք է գնահատել որպես կեղծավորության ու քաղաքական երեսպաշտության գրավոր արտահայտություն: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. «վոինի» առաջնորդած ուժը նախորդ ամիսներին ուներ ռեալ հնարավորոթյուն՝ թույլ չտալու Նիկոլին Իլհամին տրվել Վաշինգտոնում՝ Աննայի «ամուսնուն» արագորեն իմպիչմենտի ենթարկելու եղանակով: Չարեցին: Տարբեր տխմար պատրվակներով փոզմիշ արեցին, Նիկոլին ամրապնդեցին, իսկ հիմա, միամիտ աչքեր անելով, ինչ-որ հայտարարություն են տարածում ու ինչ-որ ռիսկեր մատնանշում: Բայց ի՞նչ է դա փոխում: Կամ այդ ինչպե՞ս են «Հայաստան» դաշինքում կանխելու Նիկոլի վերարտադրությունը հերթական ընտրություններում, եթե «վոինի» ռեյտինգը տատանվում է 4%-ի սահմանում:

Նիկոլը Վաշինգտոնում հանգիստ խղճով իր գործն արեց, որովհետև այստեղ իր մեջքին «վոինի» պես մեկին ուներ, որ ընդդիմադիր դաշտն այնպես է «ռուլիտ անում», որ Նիկոլն իրեն հնարավորինս ազատ զգա Իլհամի գրկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել