ՔՊ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել՝ ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով՝ վերաբերող դիտորդական առաքելություններին: Այս փոփոխությունները կապված են 2025-ի ձմռանն ընդունված ավելի լայն փաթեթի հետ, որը ներառում էր ԸՕ-ի, Քաղաքական կուսակցությունների մասին օրենքի և այլ ակտերի փոփոխություններ:

ՔՊ-ական Ջուլհակյան Արուսը, ներկայացնելով նախագիծը, հայտարարել է, թե որոշ կազմակերպություններ դիտորդի շապիկի տակ զբաղվում են քաղաքականությամբ՝ միաժամանակ պնդելով, թե սա ֆունդամենտալ փոփոխություն չէ, այլ միայն գործող կանոնների հստակեցում:

Միանգամից հարց է առաջանում՝ ի՞նչ է ՔՊ-ն ծրագրում, ո՞րն է այս ամենի քաղական նպատակը, որի մասին արուսները, բնականաբար, բացահայտորեն չեն խոսում:

Պարզից էլ պարզ է, որ ՔՊ-ն որոշել է դիտորդական առաքելությունները «մաղել». սահմանափակում են իրենց սրտին մոտ չգտնվող դիտորդների հնարավորությունները՝ խուսափելու օբյեկտիվ քննադատությունից, իսկ ա՛յ նրանք, ովքեր կդիրքավորվեն որպես Նիկոլի ֆանատներ, խնդիրների չեն հանդիպի. Նիկոլը սրանով իր վերահսկողությունն է ուժեղացնում ՀԿ-ների վրա՝ դրանց բաժանելով սևերի ու սպիտակների: Նիկոլը կիրառելու է վարչական ու այլ լծակներ, ճնշումներ, ուստի չի ուզում,որ այդ մասին խոսեն, չի ուզում, որ ընդդիմությունն ունենա պրոցեսի վրա ռեալ վերահսկողություն: Ուզում են հեշտացնել ընտրություների արդյուքների լեգիտիմացումն ու չեզոքացնել միջազգային հնարավոր ճնշումները:

Ի՞նչ է մնում ընդդիմության այս պայմաններում անել: Թերևս պետք է համախմբվեն, մեկտեղեն բոլոր ուժերն ու մինչև «արյան վերջին կաթիլը» պայքարեն: Իդեալական կլիներ, իհարկե, Նիկոլին նախքան ընտրությունները փաստի առաջ կանգնեցնելը, սակայն այդ առումով դեռևս կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել