Մենք ապրում ենք ժամանակներում, երբ մի թուղթ կարող է դառնալ թմրանյութ։ Նրան անվանում են «խաղաղություն»՝ որպեսզի չնկատես, որ դա հպատակության պայմանագիր է ։
Իրականում հանրության մի մասը հիացած է՝ կարծելով, թե թուղթը կփոխի իրականությունը։ Իսկ իրականում՝ իրականությունն է փոխում մարդկանց, դարձնում հնազանդ ու անզեն։
Երբ ազգը, ժողովուրդը, անհատը դադարում է մտածել ռազմավարության մասին, սկսում է ապրել այնպես, ինչպես, երբ տան տանիքը քանդվի, բայց դու գոհ լինես, որ պատերը դեռ կանգնած են։
Մենք մի անգամ սրա միջով անցել ենք, նույն սցենարն է, պարզապես այս անգամ կապիտուլյացիան ստորագրվում է ուղիղ հեռարձակմամբ և ներկայացվում որպես «խաղաղության» հաղթանակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել