168.am-ը գրում է․

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տրանզիտային բեռնափոխադրումները ևս լայն թափ են ստացել:

«Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում։ Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության դերը այս ոլորտում»,- հավելել է Ալիևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել