Tert.am-ը գրում է.

Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, իմ տան անմիջական հարևանությամբ ցանկանում են կառուցել 18-հարկանի բազմաբնակարան շենք, որի բնակարանների քանակը համարժեք է հինգ 9-հարկանի շենքի բնակարանների թվին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը:

«Այդ հողատարածքը մինչ վաճառելը հանդիսացել է համայնքային կանաչ գոտի, որի վրա քաղաքապետարանը կառուցել էր երեխաների համար նախատեսված խաղահրապարակ և թենիսի կորտ։ Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ այդպիսի հողերը համարվում են ոչ օտարման ենթակա, այսինքն՝ չպետք է վաճառվեն կամ սեփականաշնորհվեն։ Սակայն ապօրինի գործընթացների արդյունքում այդ այգին՝ խաղահրապարակի և կորտի հետ միասին, օտարվել է, և այժմ այդտեղ ցանկանում են կառուցել 18-հարկանի շենք։

Եվ հենց այս շենքի կառուցման շինթույլտվության վերաբերյալ վերջին հանրային քննարկման ժամանակ Անի Խաչատրյանի հրահանգով ոստիկանությունը ինձ ապօրինաբար ձերբակալեց, որպեսզի ես չմասնակցեմ հանրային քննարկմանը, որպեսզի քննարկման ժամանակ չհնչեն իրավական, փաստահեն հիմնավորումներ, և հնարավոր լինի շինթույլտվությունը տրամադրել դրական եզրակացությամբ՝ իրավական փաստերի բացակայության պայմաններում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել