Թևանյան Անդոն հերթական անգամ փորձել էր հիմնավորել, թե ինչու հնարավոր չէ այս պահին Նիկոլին իմպչմենտի ենթարկել՝ ջանալով արդարացնել «Հայաստան» դաշինքի կասկածելի վարքը: Նորություն չէր ասել «վոինի» փողերով տուն պահող սուբյեկտը՝ ասելով, թե հնարովր չէ Նիկոլին իմպիչմենտի ենթարկել, քանի որ չկա փողոցային պայքար, թե ՔՊ-ականներին Նիկոլն իր »բռի մեջ է պահում« և այլն:

Բայց հարց է առաջանում՝ երբ խոսակցություններ եղան, որ Միքայել սրբազանը կարող է դառնալ վարչապետի թեկնածու, ինչո՞ւ նույն «Հայաստան» դաշինքը անմիջապես իր աջակցությունը հայտնեց նրա թեկնածությանը, ի՞նչ է, այդ պահին փողո՞ց կար, թե՞ ՔՊ-ականների դեմ ունեցած Նիկոլի կոմպրոմատներն այլևս գոյություն չունեին: Ի՞նչը ստիպեց Քոչարյանի ուժին հապճեպորեն արձագանքել, երբ հայտնի է, որ իմպչմենտի գործընթացը «Պատիվ ունեմ»-ի կողմից նախաձեռնվել է տևական ժամանակ:

Հետևություն՝ Անդոն կապիկություն է անում՝ պնդելով, թե «Հայաստան» դաշինքն իմպիչմենտի պրոցեսին չի միանում բարենպաստ միջավայրի բացակայության պատռճառով. սրանց խնդիրը ոչ թե Նիկոլի հեռացումն է, այլ նրան փոխարինելն այնպիսի մեկով, որը ոչ մի կերպ աֆիլացված չի լինի Սերժ Սարգսյանի հետ: Այլ կերպ ասած՝ նախընտրում են, որ Նիկոլը Հայաստանը ոչնչացնի բոլորի աչքի առաջ, քան թե տեղի ունենա իշխանափոխություն ու վարչապետ դառնա ասենք նույն Դավիթ Համբարձումյանը:

Ամենամեծ մարազմն այն է, որ նման հայացքներ ունեցող ուժն այսօր հանդես է գալիս հայրենասիրական դիրքերից, փորձում մարդանց «աչքերին թոզ փչել», և սա՝ մի դեպքում, երբ «վոինը» իր վերջին հարցազրույցում մի տառ անգամ չասաց Արցախը որևէ կերպ հետ բերելու հնարավորության մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել