168.am-ը գրում է․
Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբ Ռայները և նրա կինը՝ Միշել Ռայները, մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսի իրենց տանը, հաղորդում է CNN-ը: Ոստիկանությունը նրանց մարմինները հայտնաբերել է երեկ, սակայն իշխանությունները չեն հրապարակել նրանց ինքնությունը:
«Խորը վշտով հայտարարում ենք Միշել և Ռոբ Ռայներների ողբերգական մահվան մասին։ Մենք ցնցված ենք այս հանկարծակի կորստից և խնդրում ենք պահպանել անձնական կյանքի գաղտնիությունն այս աներևակայելի դժվարին ժամանակահատվածում», – ասվում է ընտանիքի ներկայացուցչի հայտարարության մեջ։
Լոս Անջելեսի ոստիկանության սպանությունների գործերով դետեկտիվները հետաքննում են Ռայներ ընտանիքի մահվան հանգամանքներն ու պատճառը: Նրանք շարունակում են ուսումնասիրել այն տունը, որտեղ հայտնաբերվել են 78-ամյա տղամարդու և 68-ամյա կնոջ մարմինները, հաղորդում է CNN-ը:
TMZ-ի տվյալներով՝ երկուսն էլ ստացել են վնասվածքներ, որոնք համապատասխանում են դանակահարության:



