Քիչ առաջ Արմեն Աշոտյանին այցելեցին Պրոբացիայի ծառայության աշխատակիցները` տնային կալանքը դադարեցնելու և վարչական հսկողություն կիրառելու համար: Ըստ դատարանի որոշման` Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ն: Շաբաթեկան 3 անգամ պետք է այցելի պրոբացիայի ծառայություն գրանցվելու համար, ինչպես նաև արգելվում է հաղորդակցվել գործով դեռևս չհարցաքննված վկաների հետ: Բացի այդ պահպանվում են գրավը և բացակայելու արգելքը: Այսինքն, վերաքննիչ դատարանը սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն»:
Ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.atanesyan.708185/posts/pfbid02seNngQsFv4hGdV1YtYWFeLU5d4wHR1WxZQKW6Qo49fKzyyDwiZALxUXt8d3idQfxl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



