ԱԽՔ Գրիգորյան Արմենն ու Ղազարյան Թագուշը պոդքաստ են արել ու բացահայտել, թե ինչի համար էր Նիկոլի հեղափոխությունը. հեղափոխութան ցիկլը սահմանափակել են 2018-2025-ի օգոստոսի 8-ով՝ ամսաթիվ, երբ տեղի ունեցավ Վաշինգոտնի գագաթնաժողովն ու, ըստ էութան, հանձնվեց «Զանգեզուրի միջանցքը»՝ անունը TRIPP դնելով:
 
Սա նշանակում է, որ կամա-ակամա ՔՊ-ականները միմյանց հետ զրուցելիս խոստովանել են, որ իրենց իշխանության էին բերել մեկ հիմնական նպատակով՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման, որին պետք է նախորդեր Արցախի կործանումն ու Կովկասում ադրբեջանական հեգեմոնիայի հաստատումը՝ Նիկոլի ձեռամբ, իսկ ժողովրդավարության մասին բոլոր լոլոներն անիմաստ տռտռոցներ են, որոնց քողի ներքո իրականացվել է լուրջ աշխարահքաղաքական պրոյեկտ, և որի լիարժեք ռեալիզացման համար է, որ Նիկոլին պահում են իշխանության:
 
Հեղափոխության հովանավորներին, բնականաբար, հայակենտրոն իշխանություններ Հայաստանում պետք չէին. Սերժ Սրագսյանն այդ ուժերին ոչինչ տալ չէր կարողանալու, նա չէր կարողանալու Արցախը ճակատի զոռով հռչակել՝ Ադրբեջան, իսկ հետո կանգներ ու ասեր, որ ասենք Ցեղասպանության մասին գաղափարը ռուսներն են ֆետիշացրել, որ հայերն ավելի շատ ատեն թուրքերին և այլն:
 
Իրականում, սակայն, Նիկոլի հեղափոխության ցիկլը դեռ չի ավարտվել. կավարտվի այն ժամանակ, երբ այս հողում կա՛մ հայ չի լնի, կա՛մ հայերը կլինեն ճնշված փոքրամասնություն՝ թուրքերին գերի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել