ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դժգոհությանը՝ կապված Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հետ։
Վաշինգտոնից Միչիգան մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրուցելիս Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է. «Թուրքիան ինձ համար հիանալի դաշնակից է եղել: Նա (Էրդողանը) իմ ընկերն է: Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ում ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք: Թուրքիան մեծ դաշնակից է»։
ԱՄՆ նախագահը նաև բարձր է գնահատել Թուրքիայի ռազմական հզորություն՝ նշելով. «Թուրքիան հիանալի և շատ հզոր երկիր է: Հոյակապ բանակ ունեն՝ շատ մեծ և ուժեղ, նաև հիանալի զինտեխնիկա ունեն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



