Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Հունաստանի Կրետե կղզու Սուրբ Նիկոլաոս քաղաքի նավահանգստում՝ բողոքելու իսրայելցի զբոսաշրջիկներ տեղափոխող նավի ուղևորների դեմ: Ցուցարարները Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի համար մեղադրել են իսրայելցիներին: Նրանք վանկարկել են «Ազատությո՛ւն Գազային» և «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը» կարգախոսները։

ERTnews-ի հաղորդմամբ՝ հունական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ։ Հաղորդման համաձայն՝ ցուցարարները շշեր են նետվել զբոսաշրջիկների ուղղությամբ։ Երեք մարդ ձերբակալվել է։

Սակայն Կրետեում զբոսաշրջիկներն ի վերջո կարողացել են իջնել նավից և ավտոբուսներով տեղաշարժվել, մինչդեռ մեկ այլ նավի իսրայելցի ուղևորներին դա անել չի հաջողվել: «Crown Iris» նավը փորձել է կանգ առնել Սիրոսի նավահանգստում, բայց մոտ երեք հարյուր ակտիվիստներ փակել են նավամատույցը:  Նավը ստիպված է եղել ուղևորվել դեպի Կիպրոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել