
Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Շապիրոն Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ բացատրել է, թե ինչու Ադրբեջանն ունի Աբրահամյան համաձայնագրերին միանալու ներուժ՝ասելով. «Ադրբեջանը երկար տարիներ դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ և առաջատար մուսուլմանական երկրներից մեկն է, որն այդ կապերն ունեցել է դեռևս Աբրահամյան համաձայնագրերի կնքումից շատ առաջ։ Դրանց միանալու ռազմավարական կարևորությունն իսկապես անհերքելի է»:
Թե ինչու են ԱՄՆ-ում որոշել Ադրբեջանի հետ է՛լ ավելի մերձենալ ու ավելի սերտացնել Ադրբեջան-Իսրայել հարաբեությունները, արզ է. մի կողմից կա էներգետիկ գործոնը, մյուս կողմից՝ Իրանի ու ՌԴ-ի դեմ Բաքվին օգտագուծելու մղում: Բոլոր դեպքերում սա նշանակում է, որ Ադրբեջանն ԱՄՆ-ն վերցնում է իր հովանավորության տակ, իսկ Բաքուն էլ որդեգրում է պրոարևմտյան կուրս՝ դրանից տարածաշրջանի համար բխող հետևանքներով:
Հարց՝ Հայաստանը, որին Արևմուտքը դիտարկում է, ըստ էության, որպես այլևս օգտագործված ու անպիտան մի բան, երկիր որի ղեկավարը կամովին դարձել է Էրդողանի հարճը, պատրա՞ստ է հետևանքներին: Հայաստանը պատրաստ կլիներ, եթե այստեղ լիներ ոչ թե Նիկոլը, որը կամովին ծախում է Հայաստանը, այլ նորմալ իշխանություն, որը կկարողանար այս բարդ իրավիճակում ճիշտ հակակշիռների ու շահերի համադրման օգնությամբ Հայաստանը հեռու պահել բախման թատերաբեմ դառնալու հեռանկարից,իսկ ծայրահեղ դեպքում երաշխավորել Հայաստանի գոյությունը, գուցե նաև ընդլայնումը: Փոխարենը այստեղ նախընտրում են քաղաքացիակակն պատեազմի տանող ծրագրեր մշակել, ընդդիմությանն ու եկեղեցին թիրախավորել կամ, լավագույն դեպքում, ուղղակի «պատին թիթեռ նկարել»:
Նկարում են, որովհետև հանգիստ են ու վստահ՝ մինչև 2026-ը մնալու են իշխանության, քանզի դեռ էն գլխից «վոինի» հետ պայմանավորվել են. իմպիչմենտի վտանգ չկա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4420
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել