
Hraparak.am-ը գրում է.
Ես չեմ ուզում գնալ և նմանատիպ հարցերի մեջ մխրճվել, որովհետև դա նահատակության տեղն է, դա եզան լուծն է, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով իր՝ վարչապետ դառնալու վերաբերյալ հարցին։
«Այս տարիքն ունեցող մարդը, այսպես կյանք ապրած մարդը, որ գա ու ուզենա վարչապետ դառնալ, առնվազն ծիծաղի առարկա է։ Կյանքում երբեք չեմ ուզենա, բայց եթե տեսնեմ, որ չկա էդպիսի մարդ, իսկ ժողովուրդը վստահի ու ինձնից պահանջի, ասի՝ հայի տղա ես, լավ տղա ես, արի ստանձնի, ես էդ ժամանակ նոր պատրաստ կլինեմ իմ երկրին ծառայելու և ամեն ինչ անելու. պատրաստ եմ ու կարող եմ։ Իսկ եթե չանեմ իմ ասածները, բարձրաձայն ասում եմ՝ երկու ձեռքս կտրեք, թե արագ կարգով էս երկիրը ոտքի չկանգնեցնեմ, ուրեմն ես իմ հոր տղեն չեմ։ Էդքան բան»,-աշխատանքային 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ըմթացքում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f289d29ca2f50c0ca8191b987b4b0e6e
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»