Թեհրանը Նիկոլի ասուլիսն անարձագանք չի թողել. Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը հայտարարել է, որ Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին: Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է մնալ հստակ և սկզբունքային՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության որևէ փոփոխության նկատմամբ. այս դիրքորոշումը նպաստում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերին։
Սա նշանակում է, որ Նիկոլի պլանները՝ նախ՝ «Զանգեզուրի միջանցքը», ապա՝ ողջ Սյունիքը թուրքերի գրպանը գցելու, կարող է գլուխ չգալ, քանի որ Իրանը, ըստ էության, հայտարարում է, որ ամերիկացիների որևիցե ներկայություն չի հանդուրժի իր հյուսիսային սահմանների մոտ՝ անկախ Նիկոլի կողմից արվող ձևակեպումներից: Իրանում շատ լավ հականում են, որ այս խաղի ամբողջ իմաստը Իրանը հյուսիսից օղակի մեջ առնելն է, իսկ արտապատվիրակման մասին լոլոների բուն նպատակը Հայաստանի հարավը թրքացնելն է՝ Իրանի համար դրանից բխող հետևանքներով: Ծայրահեղ դեպքում Իրանը, իհարկե, կարող է և զորք մտցնել Սյունիք, թե ռեալ վտանգ զգա, բայց քանի որ Թեհրանում դեռ հույս ունեն, որ Նիկոլը կհասկանա այնտեղից եկող մեսիջները, ուժային գործողությունների չեն դիմում՝ փորձելով բաց պահել դիվանագիտության ճանապարհը:
Ստացվում է՝ Նիկոլն էլ լավամարդ է դառնում թուրքերի ու Արևմուտքի մոտ, իսկ վատամարդ՝ Իրանը: Փաստվում է նաև, որ ԱՄՆ-ն ստիպված է լինելու նախ խոսել Իրանի հետ, եթե իսկապես ունի ցանկություն՝ ճանապարհ վարձակալելու՝ տալով երաշխիքներ, ինչի մասին, ի դեպ, ամերիկյան կողմից հնչած վերջին հայտարաությունները ոչ միանշանակ են. միայն հաստատել էին այն, որ ԱՄՆ-ն կողմ է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը՝ հրաժարվելով նիկոլական լոլոների վերաբերյալ հստակ բան ասել:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4385
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել