Հայտարարելով, որ Նիկոլը Սահմանադրությունը փոխում է թուրքերի պատվերով՝ Ադրբեջանի աջակցությամբ 3-րդ ժամկետի գնալու՝ Թևանյան Անդոն եզրակացրել է՝ Նիկոլին չպետք է թույլ տալ 3-րդ ժամկետին գնալ. պետք է Նիկոլին թույլ չտալ Սահմանադրության փոփոխություն, ինչը, ըստ Անդոյի, ավտոմատ նշանակելու է Ալիևի պահանջով Անկախության հռչակագրից հրաժարում:
Անդոն ճիշտ է ասում, բայց ինչպե՞ս է դա իրագործելու, եթե ինքն էլ, իրեն դոլարախեղդ անողներն էլ վիզ են դրել՝ Նիկոլին հասցնելու 2026 թիվ: Կա՞ մեկը, որ կասկածում է, որ եթե Նիկոլին հաջողվի հասնել 2026-ի հերթական ընտրություններ, վերարտադրվելու է: Անդոն ինքն էր խոստովանել, որ չկա երաշխիք, որ ընտրություննեը չեն կեղծվի:
Միակ իրական եղանակը, որը թույլ կտար Հայաստանի թրքացումը կանխել, «Պատիվ ունեմ»-ի առաջարկն է, բայց քանի որ Անդոյին փող տվողների համար ներընդդիմադիր մրցավազքում «կռելը» շատ ավելի կարևոր է, քան Հայաստանի ճակատագիրը, ուստի Անդոն միայն փիլիսոփայում է՝ իմպիչմենտի գործընթացը համարելով անպտուղ:

Հայաստանի այօրվա վիճակի համար էապես պատասխանատու են նաև անդոներն ու տերերը, որոնք Նիկոլին 2021-ին վերարտադրեցին՝ շատ լավ իմանալով իրենց իրական ռեյտինգը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել