ՀՀ Ազգային ժողովում քվեարկության դրվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ ՔՊ խմբակցության բացակայող պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Սարգիս Խանդանյանը, Արսեն Թորոսյանը թողել են կողմ քվեարկություններ:  

Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:

Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ եկեղեցու կողքին կանգնելու հայտարարությունից հետո, Փաշինյանը հայտարարեց, որ պետք է մտածել ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին և համապատասխան մարմիններին այդ մասով հանձնարարականներ տվեց։

 Քննադատությունների ֆոնին Փաշինյանը հայտարարեց, որ այդ հարցն օրակարգում է եղել մինչև  Կարապետյանի հայտնի հայտարարությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել