Երբ Սամվել Կարապետյանի հետ կապված քրեական գործ կար, ոստիկանական ուժերը գործողություններ չէին անում և նրա տան դիմաց հավաքված էին բազմաթիվ առողջ տղամարդիկ՝ սպորտային կեցվածքով և աթոռի վրա նստած էր պարոն Սամվել Կարապետյանի եղբայրը՝ դոնի կեցվածքով ու ասում էր՝ թող գան իմ վրայով անցնեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ինչի՞ պետք է քո վրով անցնեն։ Ընդամենը քրեական ոստիկանության պետը պարոն Վարդանյանը գնաց շատ համեստ մեքենայով ասաց՝ եկեք, որովհետև ինքը պետք է գնար։ Պետությունը եթե ունի իրավական գործողություններ անելու իրավասություն, նա պետք է անի և չենթարկվելը արդեն ուրիշ բան է»,–ասաց ան։

Ինչ վերաբերում է Մայր Աթոռում տեղի ունեցած զարգացումներին, Քոչարյանն ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ եկեղեցում, կարող է դա մի քիչ ավելի բուռն այսպես գործողությունների վերածվեց, կարող է՝ պետք է այդպես չլիներ, բայց այնուամենայնիվ հաղթեց առողջ բանականությունը։ Հոգևորականը  գնաց և ներկայացավ քննչական մարմիններին, շատ նորմալ է։ Իսկ չգնալը ի՞նչ ալտերնատիվ ունի, իսկ ինչու՞ պետք է չգնար, եթե կանչում են։

Հիմա  մաքուր իրավական քայլեր պետք է արվեն, իրավական տեսանկյունից ճշտելու բազմաթիվ հարցեր կան Աջապահյանի մասով։ Բագրատ Գալստանյանի մասով ճշտելու ոչինչ չկա»։

Դիտարկմանը, որ 8 ամիս առաջ Աջապահյանի նույն հայտարարության մեջ դատախազությունը հանցակազմ չէր տեսել, հիմա տեսավ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես չեմ հանցակազմ տեսնողը, դրա համար կա համապատասխան մարմին՝ գլխավոր դատախազությոն, եթե տեսել է, դուք առիթ կունենաք գլխավոր դատախազից ճշտեք դա։ Գուցե առաջին անգամ այդ հայտարարությունը անելու ընթացքում չեն տեսել, բայց այդ հայտարարությունները եղել են պարբերաբար, դրա մեջ արդեն կա միտում, այսինքն գործողություն։ Այդ գործողությունը կարող է և միտված էր նրան, ինչին արդեն գործնականում մյուս հոգևորականը, որը Կիրանցից շարժվում էր դեպի քաոս, կանխվել է։ Մեր երկրի ներքին անվտանգությունը ամենակարևոր նշաձողն է, դա պետք է չխախտվի»,– ընդգծեց ՔՊ–ական պատգամավորը։

Նա նկատեց, որ ինչպես պետության մեջ շատ հարցեր պետք է կարգավորվեն, նաև եկեղեցում դարեր շարունակ կան կուտակված խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. «Ո՞վ պետք է լուծի, հոգևոր խորհուրդը։ Ոնց որ կենտրոնանում ենք մեր անվտանգային խնդիրների վրա, մեր անվտանգային խնդիրների մի բաղկացուցիչ մասը պետք է տեսնել եկեղեցում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել