
«Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձևակերպումը: Կրկին պարոն Լավրովի տեղեկությունները չեն համախպատասխանում իրականությանը. Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ»,-մասնավորապես՝ հայտարարել է Արոն՝միաժանակ հոգևորականներին ներկայացնելով որպես տեռորիստներ, որոնց դեմ պետությունը ստիպված է միջոցներ ձեռք առնել: Արոն նաև հաթաթա է տվել Լավրովին ու ասել. «Սա իրավական պրոցես է և ՀՀ ներքին գործն է, և պարոն Լավրովն ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին, ներքին քաղաքականությանը… ՌԴ պաշտոնյաները և մեդիափորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խանռվել մեր ներիքն գործերին»,-ասել է Արոն:
Արոյին, իհարկե, «դուխ է տվել» Կալլասը, որ հայտնի չէ, թե ինչ է կորցրել Հայաստանում: Լավրովին ուղղված մեսիջը, բնականաբար, ունի շատ ավելի լայն կոնտեքստ և չի սահմանափակվում միայն եկեղեցու շուրջ ծավալվող պրոցեսներով: Արոն, կանգնած եվրաչինովնիկի կողքին, հասկացնում է ռուսներին, որ նրանց դարարջանը Հայաստանում ավարտվել է, որ Նիկոլը հաստատակամ է այն պատմության գիրկն ուղարկելու հարցում, ու չի կարող լինել այնպիսի մեկը, ով կարող է կասեցնել պրոցեսը, քանզի Հայաստանը թրքացնելու պլանն անձամբ հաստատել են եվրաչինովնիկները:
Թե ինչպես կարձագանքեն ռուսներն այս ամենին, մոտ օրերս պարզ կդառնա, բայց եթե նրանք շարունակեն «մատների արանքով նայել» Հայաստանում կատարվողին, Կովկասի կորստից խուսափել չեն կարողանա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4301
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել