«Աքքույու» ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը կարող է շահագործման հանձնվել մեկ տարվա ընթացքում։

Այս մասին Anadolu լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նա նշել է, որ ներկայումս ուսումնասիրվում է Թուրքիայում ևս մեկ ԱԷԿ կառուցելու տնտեսական նպատակահարմարությունը։ Ալեքսանդր Նովակն ընդգծել է, որ Ռուսաստանը ուրախ կլինի մասնակցել այս նախագծի իրականացմանը։

«Ռոսատոմ»-ը, ինչպես տեղեկացնում է ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը, Մերսին նահանգում իրականացնում է Թուրքիայում առաջին ԱԷԿ-ի՝ «Աքքույու»-ի շինարարությունը։ Կայանն ունենալու է չորս էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1200 ՄՎտ հզորությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում քննարկում են Սինոպ և Թրակիա նահանգներում ևս երկու ԱԷԿ կառուցելու նախագծերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել