
Այս նշանակումը պատահական չէ. Սիմոնյանը դեռ Աբազյանի օրոք համարվել է ԱԱԾ-ում Նիկոլի ամենավստահելի մարդը: Մամուլը գրում էր, որ ԱԱԾ-ում փատացի երկիշխանություն էր հաստատվել այդ պատճառով:
Եկեղեցու դեմ այս ամոթալի արշավը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ ԱԱԾ-ի ակտիվ մասնակցությամբ, մի ժամանակահատվածում, երբ հենց Սիմոնյանն էր փաստացի ԱԱԾ տնօրեն հանդիսանում: Դատելով այս նշանակումից՝ Նիկոլը գոհ է մնացել, Աբազյանի հաջորդն իր առաքելությունը լավ է իրագործել՝ բավարարելով քաղաքական իշխանությունների կողմից սահմանված բոլոր պահանջները, ապացուցելով՝ չունի կարմիր գծեր: Իսկ գլխավոր պահանջը մեկն է՝ չդողացնել ձեռքը, երբ գալիս է Նիկոլի քիմքին ոչ հաճելի անձանց կամ հաստատություններին հալածելու ժամանակը նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը եկեղեցու մաին է. միակ չափանիշն ու սահմանը պետք է լինի Նիկոլի քմահաճույքը, հակառակ դեպքում Նիկոլը կուղարկի չարաբաստիկ SMS-ը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4295
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել