Նիկոլի ուժայիններին փառաբանող ՔՊ-ական Ղազարյան Ալխասը, արձագանքելով նկատառմանը, որ կա տեսակետ, որ քաղաքական իշխանությունները ճնշում են իրավապահ համակարգը, ասել է, որ նման բան լինել չի կարող. ամեն մարդ, ըստ ՔՊ-ականի, դիմացինին իր արշինով է չափում: Ըստ Ալխասի՝ իրենք գիտեն՝ ինչպիսին է եղել իրավական համակարգը 30 տարի, ուստի ընդդիմադիրները չեն կարող պատկերացնել, որ կարող ես լինել իշխանություն ու որևէ մեկին չճնշել, թույլ տալ, որ մարդիկ անեն իրենց աշխատանքը:

Ալխասը հիշո՞ւմ է Հրայր Թովմասյանի գրչի պատմությունը կամ Նիկոլի այն հայտարարությունը, թե կա, արդյոք, մի դատավոր, որը կարող է իր ասածը չանել: Ինքը, իհարկե, հիշում է, բայց թյուրիմացաբար կարծում է, թե մյուսներն են մոռացել: Բոլորն էլ հիշում են ու ներկա ժամանակում կատարվողից հետևություններ անում: Իսկ գլխավոր հետևությունն այն է, որ ԱԱԾ տնօրենին փոխելու հիմնական պատճառներից մեկը եկեղեցու շուրջ կատարվողն է. Աբազյանը հրաժարվել էր մասնակցել Նիկոլի թուրքական հակաեկեղեցական խրախճանքին, հետևաբար՝ հեռացվեց:

Հեռացվելու են բոլորը՝ մեծից փոքր, եթե հանդգնեն չկատարել Նիկոլի թուրքական հրահանգները, և այս իրավիճակում խոսել ուժայինների կամ իրավապահների անկախ լինելու մասին կարող են թերևս միայն ալխասները, այն էլ միայն այն պատճառով, որ չեն ցանկանում անգործ նստել տանը կամ ընկնել ասենք Աղազարյան Հովիկի օրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել