Hraparak.am-ը գրում է․

Վատիկանի Արեւելյան եկեղեցիների վերատեսչությունը տեղեկացրել է, որ հունիսի 23-ից մեկնարկել է Արեւելյան եկեղեցիների օգնության աշխատանքային ժողովի 98-րդ լիագումար նիստը, որը ավարտվելու է այսօր՝ հունիսի 26-ին։ Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների հարցերով զբաղվող վերատեսուչ, կարդինալ Կլաուդիո Գուջերոթիի նախագահությամբ տեղի ունեցող նիստում քննարվկել են մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում նաեւ՝ Սուրբ Երկրի ներկայիս կացությունը, Գազայի սեկտորում տիրող վիճակը, Հայաստանում տիրող իրավիճակը, Սիրիայում տիրող կացությունը եւ այլ հարցեր։

Նիստը ավարտվելու է Նորին Սրբություն Լեւոն 14-րդ Սրբազան Քահանայապետի հետ հանդիպումով։ Հայաստանում տիրող վիճակը զեկուցվել է Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ Անթե Ռոզիչի եւ Հայ կաթոլիկ Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի համայնքների առաջնորդ Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանի կողմից։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել