Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հանդես է եկել հերքող հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշվել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների ժամանակ Թուրքիայի օդային տարածքը որևէ կերպ չի խախտվել։

Ինչպես նաև ընդգծվել է, որ Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների ժամանակ։

Նշվում է, որ ԱՄՆ-ից թռչող ռմբակոծիչները մտել են Ջիբրալթարի նեղուցով, Միջերկրական ծովի հարավային մասից հասել Իսրայել, մտել Իրաք և հարվածել Իրանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել