Սա Երեւանում իմ մասնակցությամբ վերջին հանդիպումն է լինելու՝ պայմանավորված ուսանելու մեկնելու հանգամանքով։
Իրար լսելու հմտությունը հիմնարար հմտություն է, որից մենք կատարելապես զուրկ ենք։
Եւ բացի այդ, իսկապես հետաքրքիր ու շատ արժեքավոր է ձեզանից յուրաքանչյուրի տեսակետն ու կարծիքը այն ամենի մասին, որ խոսվում է այս հարթակում։
Մինչդեռ ցավով պետք է նշեմ, որ մինչ այժմ ձեր բոլոր կարծիքներն անարժեք են եղել այն պարզ պատճառով, որ մենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ։ Իսկ ինչու եք մեկնաբանում կարկանդակ։ Որովհետեւ ձեզ հարց տվողն էլ չի լսել, որ խոսում ենք ծիրանի մասին եւ, եւ ձեզ հարցնում է՝ ինչ կարծիք ունեք այն կարկանդակի վերաբերյալ։ Ու քանի որ դուք նույնպես չգիտեք, որ խոսքը ծիրանի մասին է, եւ ոչ թե՝ կարկանդակի, սկսում եք վերլուծել կարկանդակը։
Համաձայնեք՝ այնքան էլ ուժեղ դիրք չէ մտավորականի համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anna.hakobyan.7965/posts/pfbid0kNUW1ZQQ3FW2MBybqLFC1GasgyQF6vLG2yiUt1CdruchyZAjGc9PgSoBWkFfvAZml
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



